Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ռազմավարական ընտրություն կատարելիս՝ կարևոր է պահել սեփական դեմքը

Ռազմավարական ընտրություն կատարելիս՝ կարևոր է պահել սեփական դեմքը
28.03.2024 | 08:44

ՈՒկրաինան, ի վերջո, կընկնի, և կպարզվի, որ ուկրաինացի ժողովուրդը լավ չէր կռվում, դրա համար էլ պարտվեց, այնինչ, գլոբալ խաղի մեջ Ուկրաինան որպես ֆորպոստ, պիտի խաղար իր դերը՝ «թող լինի, ինչ կլինի» սկզբունքով։

Նախանձելի չէ Հայաստանի ներկա էլիտաների վիճակը, որոնք, ոգևորված ուկրաինական դիմադրությամբ, կարծում էին, թե Ռուսաստանը երերում է և ուր որ է կընկնի հազարամյա կաղնու նման, այնինչ, Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը գլոբալ Արևելքը միավորեցին ընդդեմ գլոբալ Արևմուտքի։

Ռազմավարական պլանավորում և ռազմավարական ընտրություն կատարելիս կարևոր է նաև սեփական դեմքը պահելը, որովհետև, կորցնելով սեփական դեմքը, թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի համար դառնալու ես օգտագործման ենթակա օբյեկտ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ